Նոր գործիք թրիպսը վերահսկելու համար. Trapline t+ թակարդներ

Նոր գործիք թրիպսը վերահսկելու համար. Trapline t+ թակարդներ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԿՊՉՈՒՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ THRIPLINE ՖԵՐԱՄՈՆ՝ ԹՐԻՊՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպե՞ս եք դուք իրականացում թրիպսի վերահսկողությունը: Մոռացեք ձեր հին մարտավարությունը և սկսեք օգտագործել Bioline AgroSciences–ի նոր, գիտականորեն բարելավված Trapline t+ կպչուն թակարդները: Դրանք Bioline AgroSciences–ի ապրանքատեսականիում նոր, պրեմիում դասի կպչուն թակարդներ են, որոնք անցել են լայնածավալ հետազոտական և դաշտային փոձարկումներ: Մեծ Բրիտանիայի ելակի փորձարարական դաշտերում գրանցվել է որսացվող թրիպսի 35-100% քանակային աճ: Trapline t+-ն ունի հատուկ գույն, մակերևույթ, սոսինձ և գրավող ֆերամոն՝ ջերմատներում աճեցվող հատապտուղների, բանջարեղենների և ծաղիկների վրա արևմտյան ծաղկային թրիպսի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար:

Կապույտի յուրահատուկ երանգը հնարավորություն է տալիս առավելագույնի հասցնել թրիպսի որսը, ավելացնելով 53-87%-ով:

Օգտագործված հատուկ ջերմակայուն սոսինձն արդյունավետ է և՛ ցածր, և՛ բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ 10°C մինչև 85°C:

Thripline-ում ֆերոմոնի համատեղությունը սոսնձի հետ առավելագույնի է հասցնում Արևմտյան ծաղկային թրիպսի գրավումը: Ֆերամոնի միկրոկապսուլացումն ապահովում է ֆերամոնի արտազատում ավելի քան 5 շաբաթվա ընթացքում: