Ստերիոքս

ՍՏԵՐԻՈԿՍ

Տեխնիկական ախտահանիչ պերքացախաթթվի հիմքով

Արդյունավետ է լայն սպեկտրի միկրոօրգանիզմների` Gram+ Gram- բակտերիաների, այդ թվում սպորառաջացնող և տուբերկուլյոզի բակտերիաների, վիրուսների, դրոժանման սնկերի և բորբոսասնկերի (այդ թվում՝ սպորային վիճակում) դեմ:
Ստերիոքսն ազդում է արագ և արդյունավետ:
Աշխատանքային լուծույթն արագ է քայքայվում, ինչի շնորհիվ սանիտարական մշակումից հետո լրացուցիչ ջրով լվացման անհրաժեշտություն չկա:

Կիրառման ոլորտ

Նախատեսված է սանիտարահիգիենիկ աշխանտանքերի, ցածր ջերմաստիճանում մակերևույթների և տեխնոլոգիական սարքավորումների ախտահանման համար: Կիրառելի է կաթի, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, սննդի արտադրության և վերամշակման, գյուղատնտեսության, առևտրի, տրանսպորտի և բժշկության  ոլորտներում:

Ստերիոքսն օգտագործվում է նաև կոյուղաջրերի, սառեցման համակարգերում շրջանառվող ջրի, տարբեր մակերևույթների և իրերի բիոցիդալ ախտահանման համար:

Ակտիվ բաղադրիչ.

  1. Պերքացախաթթու - 9-15%

Ապրանքային տեսք և փաթեթավորում.

Քացախի յուրահատուկ հոտով անգույն հեղուկ է՝  20լ տարաներով:
Ապրանքի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության և հիգիենայի կանոնները:

Կիրառման առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ այստեղ ...