Պոլիմերային պարան
Որոշ մշակաբույսեր իրենց աճի ընթացքում հասնելով որոշակի բարձրության, որպես կանոն, պետք է կապվեն: Խորհուրդ է տրվում դրանք կապել ուղղահայաց և հատուկ խնամքով, որպեսզի շատ չձգվեն, քանի որ դա կարող է բերել մշակաբույսի մահվան: Աճին զուգընթաց պարանը պետք է բարձրացնել վերև կամ կատարել երկրորդ կապումը: Պոլիմերային պարանը հանդիսանում է իդեալական միջոց կապումն իրականացնելու համար, քանի որ այն ամուր է և, միևնույն ժամանակ, չի վնասում բույսը: Հնարավոր է պարանի ձեռքբերումը բոլոր համապատասխան հարմարանքներով (պլաստիկ ամրակներ, կախելու համար նախատեսված կեռիկներ և այլն):