Վերմիկուլիտ

Վերմիկուլիտ

Վերմիկուլիտն էկոլոգիապես մաքուր բնական հանքանյութ է: Այն պարունակում է կալցիումի, մագնեզիումի, կալիումի, ալյումինիումի, երկաթի, սիլիցիումի օքսիդներ, ինչի շնորհիվ փքեցված վերմիկուլիտը հաջողությամբ կիրառվում է բույսերի աճեցման համար:
Վերմիկուլիտի խառնուրդը հողի հետ մեծացնում է հողի օդաթափանցելիությունը, չի պահանջում հողի պարբերական փխրեցում:
Վերմիկուլիտն օժտված է ջուրը լավ կլանելու հատկությամբ` առաջացնելով բարենպաստ միջավայր բույսերի արմատային համակարգի զարգացման համար: Բույսերը, որոնք տնկված են վերմիկուլիտ պարունակող գրունտում, չեն պահանջում հաճախակի ոռոգում:
Այս հանքանյութը նվազեցնում է նաև գրունտի թթվայնությունը և աղակալումը մոտ 14%-ով՝ բարձրացնելով պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը:
Այս հանքանյութը հանդիսանում է գրունտի հիանալի հավելում սերմերի ծլման և սածիլների մշակության համար: Իր բաղադրության մեջ պարունակվող հանքային նյութերի շնորհիվ վերմիկուլիտը բարձրացնում է սերմերի ծլունակության տոկոսը և բերքատվությունը:
Լավ արդյունք է տալիս փքեցված վերմիկուլիտի ավելացումը բաց գրունտում բանջարեղենային կուլտուրաների տնկման դեպքում, մշակաբույսերի կտրոնների արմատակալման համար, սենյակային բույսերի վրա:
Հանքանյութը հիանալի միջավայր է բանջարեղենի և մրգերի պահպանման համար: Դրա բարձր ջրակլանող հատկությունը թույլ չի տալիս, որպեսզի բույսերի սոխուկներն ու բերքը փտեն և փչանան: Դրա հետ մեկտեղ արտադրանքը չի կորցնում իր համային հատկանիշները և սննդային արժեքը: