Ultrasol® K կալիումի նիտրատ
“Ագրոտեխ” ընկերությունը ներկայացնում է աշխարհի առաջատար մատակարար բելգիական SQM Europe N.V. ընկերության արտադրության կալիումի նիտրատը:
Ultrasol® K-ը (կալիումի նիտրատ) բույսի աճի բոլոր փուլերում կալիումի անփոխարինելի աղբյուր է. այն համակցված է նիտրատային ազոտով, ինչի շնորհիվ բույսի կողմից պարարտանյութի կլանումը ավելի է հեշտանում: Ultrasol® K կալիումի նիտրատը չի պարունակում քլորիդներ և համարվում է բարձր լուծելիություն ունեցող կալիումի աղբյուր:
Ultrasol® K կալիումի նիտրատը հատկապես նախընտրելի է աղի հողերում բույսերի մշակության համար: Կալիումի նիտրատի հիմքով լուծույթները, ի տարբերություն կալիումի սուլֆատի հիմքով լուծույթների, պարունակում են ավելի շատ NO3-, ավելի քիչ NH4+ և SO4-²: Կալիումի նիտրատը նվազեցնում է քլորիդների և նիտրատների կլանումը, որոնք համարվում են կալիումի անտագոններ: Սա հանգեցնում է աղային ստրեսի նվազեցման, ավելի որակյալ բերքի և ավելի բարձր բերքատվության:
Ultrasol® K կալիումի նիտրատի հիմնական առավելությունները
Բարձր մաքրություն
Ultrasol® K կալիումի նիտրատը չի պարունակում քլորիդներ, նատրիում և ծանր մետաղներ:
Լուծելիություն
Ultrasol® K կալիումի նիտրատը բյուրեղների տեսքով փոշի է, որն ամբողջությամբ և արագորեն լուծվում է ջրում:
Համատեղելիություն
Այս պարարտանյութը համատեղելի է բոլոր ջրալույծ պարարտանյութերի հետ, իսկ արտարմատային սնուցման դեպքում՝ նաև մի շարք պեստիցիդների:
Նիտրատային ազոտի բարձր պարունակություն
Նիտրատային ազոտը բարձրացնում է K+, Ca+, Mg2+ կատիոնների կլանումը: Այն բույսի բնականոն աճի համար անհրաժեշտ ազոտի ամենաարդյունավետ աղբյուրն է:
Չի առաջացնում աղերի կուտակում
Ultrasol® K կալիումի նիտրատը կարող է կիրառվել բավարարելու բույսի մոտ կալիումի պահանջարկը՝ առանց սուլֆատների և քլորիդների ավելցուկ առաջացնելու:
Սնուցման ցանկացած եղանակով կիրառելիություն
Շնորհիվ N/K ցածր հարաբերակցության՝ Ultrasol® K կալիումի նիտրատը հարմար է բոլոր տեսակի մշակաբույսերի և աճի ցանկացած փուլում կիրառման համար (ներառյալ ծաղկման և բերքատվության փուլերը):
Կալիումն ամենաանհրաժեշտ հանքային տարրերից մեկն է: Կալիումական պարարտանյութերն առավելագույն արդյունավետություն են ապահովում ազոտական և ֆոսֆորական պարարտանյութերի հետ համատեղ օպտիմալ հարաբերությամբ օգտագործելիս: Կալիումը նպաստում է հիվանդությունների նկատմամբ բույսերի դիմադրողականության բարձրացմանը: Բարձրացնում է պտուղների փոխադրունակությունը և պահունակությունը, ինչպես նաև բարելավում է համային և որակական հատկությունները: Կալիումի պակասի դեպքում խորը փոփոխության է ենթարկվում բույսերի անատոմիական կազմությունը: Թուլանում է բույսի իմունային համակարգը, բույսն ավելի հաճախ է վարակվում սնկային հիվադություններով, ընկնում է դիմադրողականությունը միջավայրի անբարենպաստ պայմանների հանդեպ:
Պարկեր` 25 կգ