Մեր մասին

“ԱԳՐՈՏԵԽ” ընկերությունը ջերմատներին, ֆերմերներին և բուսաբուծական արտադրությունում ներգրավված այլ անձանց մատակարարում է բույսերի մշակության համար բարձրորակ ապրանքներ, ինչպես նաև այդ բնագավառում տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն: Մեր փորձը հնարավորություն է տալիս ճիշտ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ ելնելով նրա գործունեության առանձնահատկություններից:
Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է եվրոպական և աշխարհի այլ առաջատար արտադրողների արտադրանքը `
• Ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութեր, առանձին միկրոէլելեմենտներ պարունակող պարարտանյութեր, համակցված պարարտանյութեր և օրգանական պարարտանյութեր,
• Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի կենսաբանական, քիմիական և մեխանիկական պաշտպանության միջոցներ,
• Փոշոտող իշամեղուներ,
• Բույսերի հիդրոպոնիկ մշակության համար կիրառվող օրգանական և հանքային սուբստրատներ,
• Բույսերը արևի ճառագայթներից պաշտպանելու համար ջերմատների տանիքները ներկելու և ներկը մաքրելու միջոցներ,
• Ջերմատների և այլ գյուղատնտեսական տարածքների ախտահանման միջոցներ,
• Բարձրարժեք հատապտուղների և պտղատու ծառերի տնկանյութ,
• Ջերմատան աքսեսուարներ,
• Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ այլ ապրանքներ:
ԱԳՐՈՏԵԽ ընկերությունը ստեղծվել է 2014 թվականին:
Մեր Կանոնադրությունը Կարդալ այստեղ ․․․
“Ագրոտեխ” ՍՊԸ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվություններ
2017 թվական Կարդալ այստեղ ․․․
2018 թվական Կարդալ այստեղ ․․․
2019 թվական Կարդալ այստեղ ․․․
2022 թվական Կարդալ այստեղ ․․․
2023 թվական Կարդալ այստեղ ․․․
2024 թվական Կարդալ այստեղ ․․․
