ՌեդուՀիթ

ՌեդուՀիթ

ՌեդուՀիթը պաշտպանիչ ծածկույթ է, պարունակում է հատուկ գունանյութեր, որոնք ջերմատան ներքին միջավայր են փոխանցում ֆոտոսինթեզն ակտիվացնող արևի լույսը, իսկ բույսերի համար վնասակար ինֆրակարմիր ճառագայթները՝ արտացոլում:
ՌեդուՀիթն ապահովում է ջերմատանը լույսի և ջերմաստիճանի օպտիմալ վիճակ ու հավասարակշռություն: Այն հարմար է հատկապես այն մշակաբույսերի համար, որոնք մեծ քանակությամբ լույսի պահանջ ունեն, բայց պետք է պաշտպանվեն շոգից:

ՌեդուՀիթի առավելությունները
• բարձր լուսաթափանցելիություն
• ինֆրակարմիր ճառագայթների արտացոլում
• մշտապես հավասարակշռված կլիմայական միջավայր ջերմատան ներսում
• հարմար է ապակու, ակրիլատի, պոլիկարբոնատի և պլաստիկ մակերևույթների վրա կիրառելու համար
• բարձր դիմացկունություն
• ավելի հարմար աշխատանքային պայմաններ
• հեշտությամբ հեռացվում է ՌեդուՔլինի միջոցով: