Ամոնիումի սուլֆատ

Ամոնիումի սուլֆատ

Ամոնիումի սուլֆատը կարգավորում է մշակաբույսերի վեգետատիվ զանգվածի աճը, մեծացնում է բույսերի կենսունակությունը և ավելացնում բերքատվությունը: Պարարտանյութը բավականին արագ լուծվում է ջրում, ակտիվորեն կլանվում է բույսերի կողմից թե ՛ բաց գրունտում, թե ՛ հիդրոպոնիկ եղանակով աճեցման դեպքում: Այն խորհուրդ է տրվում կիրառել հատկապես ծծմբի պահանջ ունեցող, ինչպես նաև ազոտի ամոնիումային ձևը նախընտրող մշակաբույսերի աճեցման ժամանակ, ինչպիսիք են, օրինակ, կաղամբը, հնդկացորենը, ձմեռային և գարնանային ցորենը, կարտոֆիլը, շաքարի ճակնդեղը, կերային մշակաբույսերը: Պարարտանյութի կազմի մեջ մտնող ծծումբը նպաստում է ձիթայնության և սպիտակուցների տոկոսի բարձրացմանը:

Պարկեր՝ 25 կգ