Ազոտական թթու

Ազոտական թթու

Բույսերի համար սննդատարրերի կլանման մատչելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է անընդհատ վերահսկել սննդարար լուծույթի թթվայնությունը և այն պահել որոշակի սահմաններում: Բույսերի տարբեր տեսակներ պահանջում են թթվայնության տարբեր ցուցանիշներ: Անհրաժեշտ թթվայնություն չապահովելու դեպքում բույսը չի վերցնում աճի համար պարտադիր որոշ սննդատարրեր:  Թթվայնության կարգավորման համար կիրառվում են ազոտական և ֆոսֆորական թթուներ: Ազոտական թթուն ուժեղ միահիմն թթու է, ջրի հետ լուծվում է ցանկացած հարաբերությամբ: Գյուղատնտեսությունում կիրառվում է ինչպես սննդարար լուծույթի թթվայնության կարգավորման, այնպես էլ կաթիլային ոռոգման համակարգի լվացման համար:

Տարաներ` 200 լ/ 268 կգ